-
25.05.2024|
00:01
Կենդանությունը Հոգուց է բխում,
և բանականը ծագում է Բանից,
պայծառությունն է ծագում փառքերից,
և կերպարանքն է Իր էությունից:
-
24.05.2024|
00:01
Արդ արի՛ Տէ՛ր իմ,
Աջիցդ առավել թող չզորանա՛
աջն հողեղենի և
ողորմություններդ անթի՜վ անհամար՝
թող չկշռվեն ջանքի հետ մարդկանց:
-
23.05.2024|
00:01
Եվ ամաչո՛ւմ եմ մեզ համար ասել,
թե երկրավորներիս
եղած գործերի պատմությունները`
բերել Քոնոնցից առա՛ջ ենք դրել:
-
22.05.2024|
00:01
Որովհետև որ,
Քե՛զ՝ Բարերարի՛դ,
առավել ևս ըղձալի՛ են,
երբ՝ մեղավորնե՛րն են առջևդ աղաչում,
քան՝ թե խնդրանքներն են արդարների:
-
21.05.2024|
00:01
Տե՛ր, սովորեցրու ինձ միշտ հնազանդ լինել ծնողի խոսքին: Ազատիր ինձ կեղծավորությունից և չարությունից՝ նրանց հետ վարվելիս։
-
20.05.2024|
00:01
Տէր Յիսուս Քրիստոս, այս աղօթքն ընդունիր իմ ծնողների համար:
-
19.05.2024|
00:01
Արհամարհանքներով փորձեցի՛ն ինձ նրանք, և ատամներն իրենց վրա՛ս կրճտեցին:
-
18.05.2024|
00:01
Չարչարեցի՛ն անձն իմ տանջանքներով բազում, տանջանքների կերպեր, որոնց մասին երբե՛ք չգիտեի:
-
17.05.2024|
00:01
Նեղությունից նրանց ե՛ս քուրձ հագնվեցի, խոնարհեցրի անձս՝ պա՛հք պահելով, և իմ աղոթքները ծո՛ցս վերադարձան:
-
16.05.2024|
00:01
Փրկե՜ց Նա աղքատին հզորի նենգ ձեռքից, փրկե՜ց Նա աղքատին և տնանկի՜ն փրկեց՝ հափշտակելու ելած բոլո՛ր զորեղներից: